Եմենի նախագահը խոստացել է հեռանալ նախագահի պաշտոնից
Աշխարհ
Ըստ BBC RUSSIA լրատվականի` Եմենի նախագահ Ալի Աբդուլահ Սալեհը հայտարարել է, որ խոստանում է մոտակա օրերին լքել նախագահի աթոռը: Վերջին ինը ամիսների ընթացքում Եմենում չեն դադարում զանգվածային բողոքի ակցիաները` պահանջելով իրենց նախագահի հրաժարականը, ինչը վերջին ամիսներին գրեթե կաթվածահար է արել երկրի բնականոն կյանքը:
Մինչև վերջերս նախագահ Սալեհը, ով արդեն 33 տարի նախագահում է երկիրը, չէր ցանկանում հրաժարական տալ:
«Ես առաջիկա օրերին պատրաստվում եմ հրաժարական տալ նախագահի պաշտոնից և վերջնականապես հեռանալ իշխանությունից»,- ասել է նախագահ Սալեհը իր հեռուստատեսային ուղերձում:
Ավելի վաղ, Եմենի նախագահն արդեն մի քանի անգամ իր պատրաստակամությունն էր հայտնել հեռանալ իր պաշտոնից, սակայն վերջին պահին հետ էր կանգնել իր որոշումից, ինչը լուրջ դժգոհությունների առիթ էր բարձրացրել ժողովրդի մոտ:
Եմենի իապի փոխնախարարը BBC-ին հայտնել է, որ Սալեհը մտադիր չէ կառչել իշխանությունից:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի