«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՀԿ-ացման աննախադեպ գործընթաց է սկսվել
Հայկական Մամուլ
«ՉԻ»-ն շարունակում է բազմաթիվ ահազանգեր ստանալ ՀՀ քաղաքացիներից այն մասին, որ իրենց մահացած ազգականների անունները վերստին տեղ են գտել ընտրական ցուցակներում: Նրանք նշում են նաև, որ ընտրացուցակներում առկա են վաղուց Հայաստանում չբնակվող քաղաքացիների անուններ: Բայց սա ընտրակեղծիք կատարելու միակ տեխնոլոգիան չէ: ՀՀԿ-ացման աննախադեպ գործընթաց է սկսվել հետևյալ ձևով. օրինակ, Նոր Նորք համայնքի վարչական շրջանի ղեկավարությունը խնդրանքով իրենց դիմող քաղաքացիներին պարտադրում է անդամագրվել ՀՀԿ-ին և դիմումի հետ պահանջում է քաղաքացու 2 լուսանկար: Քաղաքացիներն էլ հապճեպորեն լուսանկարվում են՝ հուսալով, որ իրենց դիմում-խնդրանքներին լուծում կտրվի: Մինչդեռ ՀՀԿ անդամ դառնալուց հետո վերջիններիս հանդեպ հետաքրքրությունը կորչում է: Բնակիչները մնում են ՀՀԿ անդամատոմսերը ձեռքներին, բայց առանց իրենց խնդիրների լուծման:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ