«Հայկական ժամանակ». Նախազատկական օրերին կանաչեղենը մի քանի անգամ ավելի թանկ է
Հայկական Մամուլ
Երեկ ԳՈւՄ-ի շուկայում մանդակը արժեր 7 հազար դրամ, սիբեխը՝ 3 հազար դրամ: Սա մի քանի անգամ ավելի թանկ է, քան՝ անցած տարվա նախազատկական օրերին: Զգալիորեն թանկացել են նաև տապակելու համար չնախատեսված կանաչեղենը:
Անշուշտ, սա որոշ չափով պայմանավորված է այս տարվա եղանակով, ինչպես ասում են՝ տարին ետ է ընկել: Բայց ուշագրավ է, որ ՀՀ ԱՎԾ-ն օրերս հրապարակեց գնաճի ցուցանիշը, ըստ որի՝ մեր կյանքը անցած տարվա համեմատ գրեթե չի թանկացել: Այս ամենը, սակայն, նյութական է, որը երկրորդական է: Կարևորը հոգևորն է. և ուրեմն՝ Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ