«Ժողովուրդ». Հակահետևակային ականի պայթյունից, ծանր վիրավորվել են երեք ժամկետային զինծառայողներ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ ՝մարտի 31-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի պաշտպանական դիրքերում, հակահետևակային ականի պայթյունից, ծանր վիրավորվել են երեք ժամկետային զինծառայողներ: Թեև արգելվում է այդ հատվածում քայլել, քանի որ տարածքն ականապատ է, այնուամենայնիվ զինծառայողներն անհասկանալի պատճառներով բարձրացել են ականի վրա: Արդյունքում շարքային զինծառայողներ Խորեն Սարիբեկյանը, Հովհաննես Վարդանյանը և ավագ լեյտենանտ Մարատ Գրիգորյանը հոսպիտալացվել են:
Համաձայն թերթի տեղեկությունների՝ անգամ զինծառայողներից մեկի ոտնաթաթը պոկվել է, վերջինիս վիրահատել են զինվորական հոսպիտալում: Թերթի տեղեկությունը հաստատել է նաև ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը՝ հավելելով, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ 365 հոդվածի 1-ին մասով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ