Շառլ Ազնավուրը երեք համերգներով հանդես կգա Նյու Յորքում
ԱՄՆ
Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը Նյու Յորքի City-center համերգասրահում երեք համերգներով հանդես կգա։
Վերջին անգամ աշխարհահռչակ երգիչը համերգներով այստեղ հանդես է եկել երեք տարի առաջ, իր այսպես կոչված հրաժեշտի շրջագայության շրջանակներում։ Սակայն ուրբաթ օրը լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում Ազնավուրը հայտարարել է, որ ո՛չ նախկինում, և ո՛չ էլ հիմա հրաժեշտի համերգ տեղի չի ունենալու։
Մամլո ասուլիսը կայացել է համերգի կազմակերպիչ Ardani Artists պրոդյուսերական կենտրոնում, որը պատկանում է ֆրանսահայեր Սերգեյ և Գայանե Դանելյաններին։
Մայիսի 22–ին Շառլ Ազնավուրը կդառնա 88 տարեկան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)