«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՀԿ-ն երեկ մեկական արկղ ձու է բաժանել
Հայկական Մամուլ
Պարզվում է մեր երկրում ընտրակաշառք բաժանելու համար պետք չէ վառ երևակայություն ունենալ: Առջևում Սուրբ Զատիկի տոնն է, և ուրեմն կարելի է ձու բաժանել պոտենցիալ ընտրողին: ՀՀԿ-ն երեկ մեկական արկղ ձու է բաժանել Աջափնյակի 16 թաղամասի թոշակառուներին: Թոշակառուներից ոմանք պնդում էին, որ դա ավելի արժանավայել տարբերակ է, քան ՕԵԿ-ի 325 գրամանոց մուրաբան: Այդուհանդերձ եղել են մարդիկ, որոնք հրաժարվել են ձվից՝ասելով, թե կգերադասեին, որ տեղական ինքնակառավարման մարմինները, թեկուզ ընտրակաշառքի տարբերակով, բազմաբնակարան շենքերի կոյուղագծերը փոխեին կամ էլ վերանորոգեին շենքերից բակեր տանող ճանապարհները, որոնց մետաղյա ամրանները բնակիչներին ստիպում են քայլելիս շատ զգույշ լինել, որպեսզի չվնասվեն: Ինչևէ, ընտրամարաթոնի երկրորդ փուլը մեկնարկում է կիրակի օրվանից ապրիլի 8-ից: Քարոզչական փուլում ընտրակաշառքի ձևերը տարբեր դրսևորումներ կստանան, իսկ ձայն գնելու գումարներն էլ հաստատապես կմեծանան:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ