Թուրքիայում կամուրջի փլուզման հետևանքով 15 մարդ մնում է անհայտ կորած
Թուրքիա
Թուրքիայի հյուսիսում գտնվող գետերից մեկի վրայով անցնող կամուրջի փլուզման հետևանքով անհայտ կորածների թիվը հասնում է 15–ի, հաղորդում է Hurriyet Daily News-ը։
Պատահարը տեղի է ունեցել Զունգուլդակ նահանգում։ Ըստ նախնական տվյալների փլուզվել է կամրջի 100–մետրանոց հատվածը։ Ըստ ականատեսների գետն են ընկել մի քանի մարդատար մեքենաներ, այդ թվում մեկ միկրոավտոբուս։
Փրկարարական աշխատանքներն ընթանում են եղանակային վատ պայմաններում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել