Այսօր Ջեկի Չանի ծննդյան օրն է
Հասարակություն
Այսօր Հոնկոնգյան և ամերիկյան դերասան, կինոռեժիսյոր, պրոդյուսեր, սցենարիստ Ջեքի Չանի ծննդյան օրն է: Ծնվել է 1954-ի ապրիլի 7-ին Հոնկոնգում՝ աղքատ ընտանիքում:
Նրա ծոնղներին հաջողովում է աշխատանք ստանալ Ավստրալիայի ամերիկյան դեսպանատանը և Ջեքի Չանի մանկությունն անցնում է Ավստրալիայում: Վեց տարեկանում նա ետ է գալիս Հոնկոնգ սովորելու Պեկինյան օպերայի դպրոցում, որտեղ այլ տղաների հետ միասին նա սովորում է նաև մարտարվեստ, դերասանական հմտություններ, երգ, պար:
Իր կաիրերան Ջեկին սկսում է որպես կասկադյոր: Հետագայում ճանաչում է ձեռք բերում կասկադյրոների աշխարհում: Նրան սկսում են հրավիրել ոչ միայն կրկնօրինակող, այլև որպես դերակատար երկրորդական դերերում:
Ջեկին իր առաջին լուրջ դերը ստանում է 1975-ին «The little tigger of guangdong», ինչպես նաև լեգենդար Ջոն Վուի մահվան ձեռքը ֆիլմերում: Բրուս Լիի մահից հետո շատերն սկսում են նրան անվանել նրա հաջորդը: Բրյուսի մահից հետո նա նկարահանվում է վեց ֆիլմերում կրկնօրինակելով նրան, սակայն հաջողություն չի ունենում:
Հաջողությունը նրան մոտ է գալիս, երբ նա սկսկում է խաղալ մեկ այլ հերոսի դեր՝ հասարակ տղայի, ով պատահական հայտնվում է իրադարձությունների կենտրոնում, պայքարում վատ տղաների հետ: Այդ ոճն այնքան է իրեն արդարացնում, որ որոշ ժամանակ անց Ջեկին դառնում է Հոնկոնգի ամենաբարձր վարձատրվող դերասանը:
Գրավելով Ասիան՝ Ջեկի Չանը կանգ չի առնում և որոշում է գրավել նաև ԱՄՆ-ն: ԱՄՆ-ում նա միանգամից հաջողության չի հասնում և նրա առաջին ֆիլմը մնում է աննկատ:
Հետագայում, երբ MTV-ն շնորհում է նրան մրցանակ կինոարվեստում զգալի ներդրման համար, Ջեկի Չանը որոշում է կրկին անցնել ԱՄՆ-ն գրավելու իր վաղեմի երազանքին: Նրա մասնակցությամբ ֆիլմերից մի քանիսը հայտնվում են Ազգային հիթ-շքերթի առաջին հորիզոնակններում:
Ջեկի Չանը համարվում է մեր ժամանակների Ամերիկյան և Հոնկոնգյան ամենահայտնի դերասանը: Ջեկին հանդիսանում է « Jackie's Angels» մոդելային գործակալության և «Jackie's Kitchen» ռեստորնային ցանցի սեփականատերը, մի քանի համալսարանի պատվավոր դոկտոր է: Իր միջոցներով կառուցել է մի քանի մշակութային կենտրոններ Հոնկոնգում, զբաղվում է բարեգործությամբ, որդեգրել է երկու երեխա՝ մեկ որդի և մեկ դուստր: ֆինանսավորում է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը և «Ջեկի Չան» հոսպիտալը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը