Թուրքիան Լիբիային բողոքի նոտա է հղել
Թուրքիա
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը թուրքական նավի վրա գործած հարձակման համար բողոքի նոտա է հղել Լիբիային:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ թուրքական կողմը ներկայում դիվանագիտական բանակցություններ է վարում' կապված հարձակման փաստի հետ: Այս առնչությամբ պաշտոնական Անկարայի դժգոհությունն ու բողոքի նոտան արդեն հանձնվել են Ստամբուլում Լիբիայի գլխավոր հյուպատոսին:
Լիբիայի ափերի մոտ մայիսի 11-ին թուրքական բեռնատար նավը հարձակման էր ենթարկվել: Այն նախ ռմբակոծվել էր հրետանուց, ապա ռազմական օդանավերի կողմից: Կատարվածի արդյունքում գրանցվել էր մեկ զոհ, մի քանիսն էլ վիրավորվել էին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)