Ապրիլի 7-ի խորհուրդը
Հասարակություն
Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Կույսի՝ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կարգադրությամբ, վերջին տարիներին՝ Ապրիլի 7-ին, մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ:
«Ավետել», «ավետիս տալ» նշանակում է բարի լուր հաղորդել: Մարդկությանը հաղորդված մեծագույն ավետիսը Ս.Կույսին տրված երջանիկ լուրն է՝ Աստվածորդու մարդեղացման և փրկության ուղու բացման ավետումը:
Սուրբ Մարիամի մայրանալով մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի է բացահայտվել, և այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Ինչպես Աստվածածինն ավելի մոտ դարձավ Աստծուն, այնպես էլ բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին՝ նմանվելով նրան՝ իբրև նոր կյանք պարգևող էակներ:
Ապրիլի 7-ը Հայաստանում հռչակված է նաև Մայրության ու գեղեցկության տոն:
Հայաստանում երբ փորձեցին կանանց միջազգային տոնը՝ մարտի 8-ը, հանել տոնացույցից, որպես այլընտրանք ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության և գեղեցկության օր: Սակայն մարտի 8-ն այնքան խոր արմատներ էր գցել և դարձել հայերի սիրված տոներից, որ արդեն ձևավորված ավանդույթին հակառակ գնալն անիմաստ էր, և մարտի 8-ը վերականգնվեց:
Ավելին՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը ոչ պաշտոնապես մեզանում համարվում է կանանց միամսյակ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը