ՕԵԿ հանրահավաքում լսվեց արհեստական ծափահարությունների ձայնագրություն
Հասարակություն
Քիչ առաջ «Ազատության» հրապարակում մեկնարկեց «Օրինաց Երկիր» կուսակցության հանրահավաքը, որի մեկնարկը տվեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին ներկաները դիմավորեցին ջերմ ծափողջույններով և հրավառությամբ:
Հանրահավաքի մեկնարկը տրվեց շնորհավորական ուղերձով՝ նվիրված Մայրության և Գեղեցկության տոնին:
Հանրահավաքին ՕԵԿ անդամները ելույթ են ունենում ըստ նախընտրական ցուցակի. առաջինը ելույթ ունեցավ կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, այնուհետև՝ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Նշենք նաև, որ Հեղինե Բիշարյանի ելույթի ընթացքում, տեխնիկական թերությունների պատճառով լսվեցին նախապես ձայնագրված արհեստական ծափահարություններ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը