Գյուղնախարարը կոչ արեց ՕԵԿ հանրահավաքի մասնակիցներին կատարել ճիշտ ընտրություն
Հասարակություն
Այս պահին ընթացող ՕԵԿ հանրահավաքում ելույթ ունեցան պատգամավոր Հրանտ Մարգարյանը, ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, գյուղնախարար Սերգո Կարապետյանը:
Հատկանշական է այն փաստը, որ Սերգո Կարապետյանն իր ելույթի վերջում կոչ արեց ներկաներին մայիսի 6-ին կատարել ճիշտ ընտրություն և քվեարկել ՕԵԿ-ի օգտին:
Փաստորեն, Սերգո Կարապետյանն իր ելույթում թույլ է տվել օրենքի խախտում՝ բացահայտ կերպով իրականացնելով քարոզչություն: Հիշեցնենք նաև, որ մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը կտրվի վաղը՝ ապրիլի 8-ին, իսկ մինչ այդ պահը Հայաստանում ցանկացած քարոզչության դրսևորում արգելված է օրենքով։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը