«Համաս» խմբավորումը մահապատժի է ենթարկել մի պաղեստինցու՝ Իսրայելի հետ համագործակցելու համար
Աշխարհ
«Համաս» շարժումը մահապատժի է ենթարկել երեք պաղեստինցիների, որոնցից մեկը մեղադրվում էր Իսրայելի հետ համագործակցելու համար, հաղորդում է France-Presse–ը՝ մեջբերելով Պաղեստինի ինքնավարության ներկայացուցչի խոսքերը։
Մյուս երկու պաղեստինցիները մահապատժի էին դատապարտվել սպանության համար։ Դատապարտյալները մահապատժի են ենթարկվել Գազա քաղաքում։ Նրանց անունները և տարիքը չի հաղորդվում։
AFP նշում է, որ այս տարի դա պաղեստինցիների նկատմամբ առաջին մահապատժի կիրառումն է Իսրայելի հետ համագործակցության մեղադրանքով։ Նախորդ մահվան դատավճիռն իրականացվել է 2011–ի հուլիսին՝ երկու պաղեստինցիների նկատմամբ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ