Յեմենում գրոհայինների հարձակման հետևանքով օդանավակայան է փակվել
Աշխարհ
Յեմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանի վրա հարձակում են գործել զինված անձինք, ինչի հետևանքով օդանավակայանը փակվել է։
Պաշտոնական տվյալներով՝ հարձակման մասնակիցները նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհին սատարող ցեղերի ներկայացուցիչներն են։
Հիշեցնենք, որ նախօրեին Յեմենի նոր իշխանությունները պաշտոնից հեռացրել են երկու բարձրաստիճան զինվորականների երկրի զինվորական ուժերի բարեփոխման ծրագրի շրջանակներում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ