Երևանի առաջին հեծանվակայանը՝ ԵՊՀ–ում
Հասարակություն
Այսօր՝ ապրիլի 7-ին, Երևանի պետական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնի բակում տեղի ունեցավ «Հեծանիվ+» հասարակական կազմակերպության միջոցներով կառուցված Երևանի առաջին հեծանվակայանի բացումը՝ 17 հեծանիվների համար նախատեսված:
ՀԿ-ի նախագահ Սամվել Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, ներկայումս էլ ԵՊՀ-ում կան մի քանի ակտիվ հեծանվորդներ և հույս ունի, որ նրանց թիվն էլ ավելի կավելանա, քանի որ հեծանիվը էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց է և խցանումներ չի առաջացնում:
Հովհաննիսյանի խոսքերով՝ ցանկություն կա հեծանիվների համար հատուկ նախատեսված ճանապարհներ նախագծելու:
Լուսանկարը՝ Tert.am–ի։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը