Բիրմայի նախագահը հանդիպել է կարենների առաջնորդների հետ
Աշխարհ
Բիրմայի նախագահ Տեյն Սեյնը զինված հակամարտության սկզբից ևեթ առաջին անգամ հանդիպել է կարենյան ապստամբների առաջնորդների հետ։
Ուրբաթ օրը կայացած հանդիպմանը քննարկվել են այն հնարավոր քայլերը, որոնք թույլ կտան վերածել ներկայումս գրոհայինների և կառավարության միջև գործող զինադադարը հաստատուն խաղաղության պայմանագրի։
Ավելի վաղ Բիրմայի կառավարությունը հայտարարել էր, որ իր գլխավոր նպատակներից մեկը նախկինի պես մնում է երկրի էթնիկ փոքրամասնությունների հետ ունեցած հակամարտության կարգավորումը։
Նշենք, որ Կարենները շուրջ 7 մլն քանակություն ունեցող ժողովուրդների խումբ է, որը բնակվում է Բիրմայի հարավում և հարավ–արևելքում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ