Արթուր Բաղդասարյանի կարծիքով այսօր օրենքի և արդարության սով է
Հասարակություն
Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած ՕԵԿ հանրահավաքի ժամանակ, կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն իր ելույթում նշեց, որ այսօր օրենքի և արդարության սով է բազմաթիվ ոլորտներում: "Մենք պետք է մեր երկիրը դարձնենք օրենքի ու ազատության երկիր: Մեր հռչակած նպատակներն ազնիվ են, մեր որդեգրած կուրսը հստակ է և մենք ուզում ենք կառուցել օրենքի և ազատության Հայաստան: Մեր կուսակցությունը 170000 անդամ ունի, որոնք քարոզարշավի այս 30 օրերի ընթացքում անելու են հնարավորը, որպեսզի մեր գաղափարները հասնելի եւ ընկալելի դառնան բոլոր քաղաքացիների համար",- նշեց Արթուր Բաղդասարյանը։ Վերջինիս խոսքերով իրենք լույսի պես մաքուր են:
Վերջինիս խոսքերով մարդիկ պետք է գիտակցեն, որ փողով գնված յուրաքանչյուր քվե՝ դա կորած քվե է: Մարդիկ պետք է քվեարկեն համոզմունքներով, գաղափարներով, զգալով պատասխանատվություն իրենց օջախների, իրենց հայրենիքի նկատմամբ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը