Մեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով 39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով Թուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասին 89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ Ռոքֆելլերը Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակել Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին Արծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն Սիմոնյան Հայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմը Մեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակ Հայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան 70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի. դա իրականության հետ կապ չունի. Ալեն Սիմոնյան 

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ

Հայաստան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ:

Հանրապետության ղեկավարն այցելել է մարզի Ախուրյան համայնք և Գյումրու «Մուշ-2» և «Անի» թաղամասեր, ծանոթացել 1988-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման 2008-2012թթ. ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքներին: Ախուրյանում Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել բազմաբնակարան շենքերի կառուցման շինհրապարակում, բնակապահովման և ախուրյանցիներին հուզող այլ հիմնախնդիրների շուրջ զրուցել համայնքի բնակիչների հետ:

Ախուրյան համայնքում կառուցվող 3 բազմաբնակարան շենքերով բնակելի համալիրի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2011թ. մայիսին, ներկայում կատարվում են շենքերի երկաթբետոնե կոնստրուկցիաների կառուցման աշխատանքները:

Գյումրիում Հանրապետության ղեկավարը «Մուշ-2» և «Անի» թաղամասերում այցելել է կառուցվող շենքերի տիպային բնակարաններ, ծանոթացել բնակպայմաններին և իրականացված աշխատանքի ընթացքին ու որակին:

Նախագահին զեկուցել են, որ Գյումրիում «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից իրականացվող բնակարանաշինությունն ավարտական փուլին է մոտենում: Ներկայում ընթանում են բնակարանների ներքին հարդարման և թաղամասերում արտաքին բարեկարգման աշխատանքները: Բոլոր շենքերը չորս հարկանի մոնոլիտ կառույցներ են, քաղաքաշինության ժամանակակից չափանիշներին համապատասխան, առնվազն 9 բալ սեյսմակայունության: Ամբողջ շինհրապարակն ընդգրկում է մոտ 11 հա հողատարածք. «Մուշ 2»-ում՝ 138 800 քմ և «Անի» թաղամասում՝ 19 000 քմ կառուցապատման մակերեսով:

Թաղամասերը շահագործման կհանձնվեն համապատասխան ենթակառուցվածքներով՝ ջրամատակարարման-ջրահեռացման, գազիֆիկացման, էլեկտրամատակարարման, փողոցային լուսավորության համակարգերով, ճանապարհներով: Իսկ բնակարանները շահագործման պատրաստ կլինեն ներքին հարդարմամբ և սանիտարական տեխնիկայով:

Շրջայցի ընթացքում Նախագահին ներկայացվել է նաև Գյումրու «Մուշ-2» թաղամասում 1080 աշակերտական տեղով դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքը: Այստեղ նախատեսված է կառուցել չորս մասնաշենքից բաղկացած 2-ից 3 հարկանի դպրոց: Կառույցի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված 2012 թ. օգոստոսին:

Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Գյումրու բժշկական կենտրոն, շրջայց կատարել կառուցվող հիվանդանոցում:

Առողջապահական այս հաստատությունը կառուցվում է՝ նկատի առնելով Գյումրու բժշկական ծառայությունների հետագա օպտիմալացման բնակչությանն առավել մատչելի, արդյունավետ, բարձրորակ և ժամանակակից համալիր բժշկական ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունը: Այդ նպատակով ՀՀ կառավարության 2006թ. որոշմամբ նախատեսվել էր միավորել Շիրակի մարզային, Սամարիթեր, Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցների ծառայությունները' Գյումրի քաղաքում ստեղծելով մեծահասակների մեկ բազմապրոֆիլ հիվանդանոց:

Բժշկական կենտրոնի շինարարությունը մեկնարկել է 2010թ. սեպտեմբերին և նախատեսվում է ավարտել 2012թ. մայիսի վերջին: Նորակառույց շինությունը միաձույլ հիմնակմախքով, բարձր սեյսմակայունությամբ, ժամանակակից հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին համապատասխանող կառույց է: Այն շահագործման հանձնելուց հետո Գյումրի քաղաքում կգործի արդի բազմապրոֆիլ բժշկական կենտրոն' լայն ախտորոշիչ հնարավորություններով, ժամանակակից կահավորմամբ, վիրասրահներով, անհետաձգելի և ինտենսիվ բուժման բաժանմունքներով, մեկ, երկու և երեք տեղանոց հարմարավետ հիվանդասենյակներով, ինչպես նաև մայրաքաղաքի առաջատար կլինիկաների հետ հեռահաղորդակցային բժշկական խորհրդատվությունների իրականացման հնարավորությամբ:

Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակում Նախագահն այցելել է նաև հարևանությամբ գտնվող Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, շրջել բուժհաստատությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին ու առկա խնդիրներին:

Նկատի առնելով, որ այսօր առողջապահության բնագավառի աշխատակցուհիների համար կրկնակի տոն է, քանի որ Ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության տոնը համընկնում է Առողջապահության համաշխարհային օրվա հետ, Նախագահ Սերժ Սարգսյանը Ավստրիական մանկակական հիվանդանոցի բուժանձնակազմի և հիվանդանոցում բուժվող երեխաներին խնամող մայրերի հետ հանդիպման ժամանակ ջերմորեն շնորհավորել է նրանց տոնի կապակցությամբ և ի դեմս նրանց՝ հանրապետության բոլոր կանանց ու մայրերին, մաղթել՝ առողջություն, անձնական երջանկություն և անսահման սեր: Սերժ Սարգսյանը նշել է, որ մեծ գյումրեցի Հովհաննես Շիրազը իր «Հուշարձան մայրիկիս» գրքով անմահացրել է սերը ծնողի նկատմամբ, և նրա օրինակով յուրաքանչյուրը պետք է արժանի լինի իր ծնողներին, կանանց ու քույրերին, ցանկացած մեծ գործ կատարելիս անպայման հաշվի առնի, թե արվածի մասին ինչ կարծիք կարող են նրանք կազմել:

«Մայրության և գեղեցկության տոնն անչափ լուսավոր, գեղեցիկ ու հիանալի, բոլորիս համար հոգեհարազատ տոն է, քանի որ միավորում է մայրությունն ու գեղեցկությունը: Այս տոնը նաև ցույց է տալիս, որ մեր պատկերացմամբ մայրությունը՝ հենց իսկական գեղեցկությունն է: Շնորհավորում եմ մեր բոլոր մայրերին, քույրերին և դուստրերին տոնի առթիվ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը բարձր է գնահատել Ավստրիական մանկակական հիվանդանոցի բուժանձնակազմի աշխատանքը, ովքեր տարեկան 16000 երեխայի օգնում են վերականգնել առողջությունը: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ շրջայցի ժամանակ բարձրացված խնդիրները հնարավորին կարճ ժամկետում կլուծվեն, որպեսզի հիվանդանոցն ամբողջությամբ լինի բարեկարգ, ունենա բարձրակարգ մասնագետներ և հագեցած լինի ժամանակակից սարքավորումներով:

Գյումրու Ավստրիական մանկակական հիվանդանոցը Շիրակի մարզի միակ բազմապրոֆիլ առողջապահական հաստատությունն է, որը կառուցվել է 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո Ավստրիայի կառավարության առաջարկությամբ և իրականացնում է երեխաների և դեռահասների ստացիոնար, ինչպես նաև ամբուլատոր բուժում բոլոր պրոֆիլներով:

2008թ. ՀՀ կառավարության որոշմամբ Շիրակի մարզում առողջապահական համակարգի օպտիմիզացիայի ծրագրի շրջանակներում նախատեսվում է «Ավստրիական մանկական հիվանդանոցը» վերակազմավորել «Ավստրիական մոր և մանկան կենտրոն»-ի, որը ենթադրում է հիվանդանոցում ծավալել նաև ծննդօգնություն և գինեկոլոգիական ծառայություններ:

Աշխատանքային այցի ավարտին Շիրակի մարզպետարանում Նախագահ Սերժ Սարգսյանն այցի արդյունքներով անցկացրել է խորհրդակցություն և համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

Նախագահը հանձնարարել է Կառավարությանը և «Գլենդել Հիլզ» ընկերությանը' Փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարարի և Ֆինանսների նախարարի զեկույցների հիման վրա բնակարանաշինության արդեն հաստատված ծավալներից բացի, սկսել նոր բնակարանների և բնակելի տների կառուցում գյուղական 15 նոր համայնքում և Գյումրիում, Ախուրյանում, Սպիտակում ու Վանաձորում:

Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ բնակարանների ապագա սեփականատերերը վիճակահանությունից հետո կառուցապատողների հետ միասին պետք է մասնակցեն իրենց բնակարանների ներքին հարդարման տարրերին վերաբերող խնդիրների լուծմանը: Սերժ Սարգսյանը հանձնարարել է նաև Գյումրու վերոնշյալ թաղամասերն ամբողջովին բարեկարգված, կանաչապատված, արտաքին հարդարմամբ և անհրաժեշտ բոլոր կոմունիկացիաներով, դպրոցի հետ միասին շահագործման հանձնել ս.թ. օգոստոսին: Նախագահի մեկ այլ հանձնարարությամբ, Կառավարությունը կքննարկի «Մուշ-2» թաղամասը Բուլվարային թաղամասին միացնող ճանապարհի կառուցման խնդիրը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակելԿլիչկոն Զելենսկիին մեղադրել է Կիևը ոչնչացնելու մեջՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն Սև ծովում Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատորԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինՍլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը․ ՖիցոԱրծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է. Ալեն ՍիմոնյանՀայտնի է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցող ՌԴ պատվիրակության կազմըՄեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել ռազմական արբանյակՀայաստանը երբեք չի կարող որևէ նախագծի մեջ մտնել, որը կարող է դեմ լինել իր անմիջական հարևանին, մասնավորապես՝ Իրանին. Ալեն Սիմոնյան70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի. դա իրականության հետ կապ չունի. Ալեն ՍիմոնյանՎենսը միջնորդների հետ բանակցություններ է վարում Իրանի հետ համաձայնության շուրջՄիլլերը՝ Սպիտակ տան նոր ղեկավարը․ Թրամփը պատրաստվում է կոշտ հակամարտության Կոնգրեսի հետԱպարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. ՀետքՄասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներինԻսկ ինչի մենք պետքա կարողանանք տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը՝ ոչ, և ավելին՝ վճարի դրա համար. Ալեն Սիմոնյան Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասինԲրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջՀրավիրում եմ ընդդիմադիրներին՝ քննարկենք՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը, պայմանագրի բոլոր կետերը երկկողմանի են. Ալեն ՍիմոնյանՎաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտելԵրևանին Էրիվան ասացին, Սևանին՝ Գյոչա, երգեր ու մշակութային հայտարարություններ են անում. ինչո՞ւ ենք մենք այլայլվում. Ալեն ՍիմոնյանԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը հետևել է կամավոր ատեստավորմանըՄասկը հայտնել է, որ ուղեծիր օգտակար բեռի դուրսբերման արժեքը կարող է նվազելTRIPP-ը միայն Թրամփի բիզնես նախագիծը չէ, այն նաև Հայաստանի համար է. Ալեն ՍիմոնյանԾանրամարտի ԱԱ. մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ TRIPP, համազգային միավորում․ Թուրքիան դադարեցրել է Իրանի ուղով գազի ներկրումըԵղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվումԽախտումներ են հայտնաբերվել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացումԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը TRIPP-ի մեկնարկը, Ալիևի՝ 100 հազար մարդու վերադարձի հայտարարությունն ու անկլավների հարցըTRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների զարգացման համար. ԱՄՆ դիվանագետՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՌուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համարAfD-ն դեմ է Taurus հրթիռների մատակարարմանը ՈւկրաինայինԿիպրոսի կրթության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՆոյեմբերի 7-ին Փարիզում կարող է ցույցի դուրս գալ մինչև 60,000 մարդԱրբանյակային հետազոտությունները բացահայտել են Նեղոսի տակ թաքնված 2600-ամյա կառույցՈւկրաինան ակնկալում է 2027 թվականին 89 միլիարդ դոլարի օգնություն ստանալ Արևմուտքից Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինըԵմենի հարավ-արևմուտքում ավիահարվածներ են հասցվել շուկային․ կա առնվազն 30 զոհ և 8 վիրավորԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄԶապորոժիեի մարզի Կամիշևախայում զոհերի թիվը հասել է 55-ի․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում ենՀռոմի պապը հույս ունի, որ Ալեշկիում առաքելությունը կշարունակվի
Ամենադիտված