The Wall Street Journal. Եվրոպական բորսաները անկում են ապրում
Աշխարհ
Այսօր խոշոր եվրոպական ֆոնդային բորսաները առավոտյան բացվել են առևտրային ավելի ցածր ցուցանիշներով։ Ֆրանսիական CAC 40 կորցրել է 1,24%` հասնելով մինչև 3084,75 ցուցանիշի։
Մեծ Բրիտանիայի FTSE 100 իջել է 0.6%-ից՝ հասնելով մինչև 5494,28 ցուցանիշի: Գերմանիայի DAX նվազել է 1.4%-ով՝ հասնելով մինչև 5885,39 ցուցանիշի: Մի շարք վերլուծաբաններ ստեղծված իրավիճակը կապել են Հունաստանի արտաքին պարտքով և այնտեղ տիրող ֆինանսա–տնտեսական ճգնաժամով։ Ինչպես նաև մի շարք փորձագետներ միջազգային բորսաների ինդեքսների անկումը պայմանավորել են Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հնարավոր հրաժարականով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ