Մադոննան գերազանցել է Էլվիս Փրեսլիի ռեկորդը
Աշխարհ
Ռոկ–ն–ռոլի արքա Էլվիս Փրեսլիի երաժշտական ալբոմները հայտնվել են բրիտանական հիթ–շքերթների առաջին հորիզոնականներում 11 անգամ։
Մադոննան գերազանցեց նրա ռեկորդը՝ հասնելով հիթ–շքերթների գագաթին իր վերջին երաժշտական ալբոմի՝ MDNA–ի շնորհիվ։ Սա երգչուհու 12-րդ ալբոմն է, որը գլխավորել է հեղինակավոր վարկանիշային աղյուսակները։ Այս երաժշտական ալբոմի վաճառքը պաշտոնապես մեկնարկել է մարտի 26-ին, հայտնում է eonline.com կայքը։
Ամերիկյան մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ աշխարհահռչակ երգչուհին որոշել է վաճառել Բեվեռլի Հիլզում գտնվող իր առանձնատունը և բնակություն հաստատել Իսրայելում։ Առանձնատան արժեքը կազմում է մոտ 28 մլն ԱՄՆ դոլար։
Պետք է նշել, որ այս լուրերի ճշմարտացիության հավանականությունը շատ մեծ է, քանի որ Մադոննան տարված է հնագույն հրեական ուսմունքով՝ Կաբբալայով, ինչպես նաև հաճախակի է լինում Իսրայելում և մասնակցում ԱՄՆ–ում հրեա համայնքի կազմակերպած միջոցառումներին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ