Այսօր Ջուզեպպե Տարտինիի ծննդյան օրն է
Հասարակություն
Այսօր իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Ջուզեպպե Տարտինի ծննդյան օրն է։ Ծնվել է 1692–ի ապրիլի 8-ին՝ Սլովենիայի Պիրան քաղաքում։
Բարոկկո դարաշրջանի իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Ջուզեպպե Տարտինին աշխատել է տարբեր նվագախմբերում, ղեկավարել է Պադուի Սուրբ-Անտուան եկեղեցու նվագախումբը: Տարտինին հիմնել է երաժշտական դպրոց, որտեղ նաև դասավանդում էր Պիեդրո Նարդինին: Կոմպոզիտորը գրել է տարբեր քննադատական հոդվածներ: Տարտինիի երաժշտությունն աչքի է ընկել իր երգեցիկ հնչյուններով:
Տարտինին աշխատել է Անտոնիո Վիվալդիի և Արկանջելո Կորելլիի հետ:
Տարտինիի ամենաճանաչված գործերից է «Սատանայի դայլայլը»՝ սոնատ ջութակի համար: Տարտինին գրել է այս սոնատը այն բանից հետո, երբ երազում տեսել է, թե ինչպես է սատանան ջութակ նվագում իր համար: Նա արթնացել է և փորձել է գրել սատանայի նվագած երաժշտությունը:
Ջուզեպպե Տարտինին մահացել 1770–ի փետրվարի 26-ին՝ Իտալիայում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը