Բրիտանական 158-ամյա ավանդույթը խախտած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Աշխարհ
35-ամյա Տրենտոն Օլդֆիլդին, որը խոչընդոտել է Օքսֆորդ և Քեմբրիջ համալսարանների թիմերի ավանդական նավակներով մրցույթը՝ Թեմզա գետի վրա, հասարակական կարգը խանգարելու մեղադրանք է ներկայացվել։
Նա ազատ է արձակվել գրավի դիմաց, սակայն ապրիլի 23-ին պարտավոր է ներկայանալ Ֆելտհեմ շրջանի դատարան։
Հիշեցնենք, որ Օլդֆիլդը ջուրն է նետվել և լողացել նավակներին հակառակ։ Ավելի վաղ նա իր բլոգում գրառում էր կատարել այն մասին, որ նա սոցիալական հավասարության կողմնակից է և գտնում է, որ Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանները էլիտայի համար են միայն։
Նշենք նաև, որ այս միջադեպն առաջինն է վերոնշյալ մրցելույթների 158-ամյա պատմության մեջ, հայտնում է korrespondent.ru–ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ