Արևմուտքը կրճատում է երրորդ աշխարհի երկրներին տրվող օգնությունը
Աշխարհ
Վերջին 14 տարիների ընթացքում առաջին անգամ Արևմուտքի երկրները կրճատել են զարգացող երկրներին տրամադրվող օգնությունը։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ավելի հարուստ երկրները համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով ստիպված անցում են կատարում խիստ տնտեսման քաղաքականության։ Տնտեսական համագործակցության կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ անցած տարի միջազգային օգնության ծավալը կրճատվել է 2.7 %–ով։
Միևնույն ժամանակ, ներկայումս աղքատ երկրները տնտեսական աջակցության խիստ կարիք են զգում։ Տրամադրվող օգնության ծավալի ամենամեծ կրճատումները կատարել են Ավստրիան, Բելգիան, Հունաստանը, Ճապոնիան և Իսպանիան, հայտնում է BBC–ին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ