Պակիստանում շարունակվում են ձնահյուսի տակ մնացած զինվորների որոնումները
Աշխարհ
Արդեն գրեթե 24 ժամ է անցել այն պահից, որ ձնահյուսը ծածկել է Հիմալայան լեռներում գտնվող պակիստանցի զինվորականների ռազմաբազան, սակայն փրկարարներին դեռևս չի հաջողվել հայտնաբերել կենդանի մնացած ոչ մի զինվորի։
Փորձագետների կարծիքով՝ բոլոր 135 մարդիկ, որոնք գտնվում են ձնահյուսի տակ, զոհվել են, բայց, այնուամենայնիվ, փրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները։ Գեներալ–մայոր Ատար Աբբասի խոսքերով՝ որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր զինծառայողներ, ուղղաթիռներ և հատուկ վարժեցրած շներ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ