Յեմենի մայրաքաղաքում վերսկսվել են օդանավակայանի աշխատանքները
Աշխարհ
Յեմենի գլխավոր օդանավակայանում վերսկսվել են աշխատանքները այն բանից հետո, երբ երեկ այն գրավվել էր զինվորականների կողմից, որոնք դժգոհել են նախկին նախագահ Ալի Սալեհի մտերիմ իրենց հրամանատարի՝ պաշտոնից հեռացնելուց։
Պաշտոնական հայտարարություների համաձայն՝ այս պահին մայրաքաղաք Սանայում քաղաքացիական օդանավերին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը ռազմական օդաչուները տանկերով ու զրահապատ մեքենաներով ներխուժել են օդանավակայանի տարածք և կրակ արձակել շինությունների վրա և սպառնացել հարձակում գործել օդանավերի վրա։ Այս բողոքի ակցիան տեղի է ունեցել երկրի նախկին նախագահի բարեկամ, ռազմաօդային ուժերի գեներալ Մոհամեդ Սալեհ Ահմարի պաշտոնազրկման պատճառով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ