Թուրքիայում կրակել են 19-ամյա երգչուհու գլխին՝ երգի մրցույթի մասնակցելու համար (տեսանյութ)
Թուրքիա
Թուրքիայում 19-ամյա երգչուհի Մութլու Քայան հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում և տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Մինչ այդ աղջիկն իր հասցեին սպառնալիքներ է ստացել` թուրքական հեռուստաընկերությամբ հեռարձակվող հայտնի երգի մրցույթին մասնակցելու որոշման հետ կապված:
Մութլու Քայան ծնունդով քրդական Դիարբեքիր նահանգից է: Ոստիկանությունը պնդում է, որ հարձակվողը գիշերը մտել է երգչուհու տան այգին և կրակել ննջարանի պատուհանից:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)