HRW–ն զգուշացրել է Միսրատա քաղաքի իշխանություններին
Մերձավոր Արևելք
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները Լիբիայի Միսրատա քաղաքի իշխանություններին զգուշացրել են առայն, որ Միջազգային քրեական դատարանը կարող է պատասխանատվության ենթարկել տեղի զինված խմբավորումների անօրինական գործունեության համար: Այս մասին նշված է իրավապաշտպան կազմակերպության տարածած հաղորդագրությունում։
Ըստ HRW–ի ներկայացուցիչների` այն վերաբերում է պարբերական այնպիսի խախտումներին, ինչպիսիք են խոշտանգումները և տներից մարդկանց արտաքսումը, որոնք կարող է որակվել՝ որպես մարդկության դեմ հանցագործություն։
Ինչպես նշում են իրավապաշտպանները, Միսրատա քաղաքում պահվում է մոտ 3 հազար բանտարկյալ, որոնք եղել են նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի համակիրները։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)