Մեր ազգը չպետք է ապրի ողորմությամբ, որը հատկապես ավելի է երեւում ընտրություններից ընտրություն. ՕԵԿ առաջնորդ
Հասարակություն
Այսօր՝ ապրիլի 8-ին, ՕԵԿ նախընտրական ծրագիրը ներկայացրեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ ազդարարելով «Օրինաց երկիր» կուսակցության քարոզարշավի մեկնարկը:
ՕԵԿ նախընտրական ծրագրում ընդգրկված են սոցիալական, առողջապահական, կրթական, մասնավոր սեփականության, արտաքին քաղաքականության հարցեր, տնտեսության զարգացման համար առանձին ոլորտներում բարեփոխումների առաջարկներ, իսկ նոր աշխատատեղերի ստեղծումը, կենսաթոշակների բարձրացումն ու մենաշնորհների դեմ պայքարը կուսակցության համար առաջնահերթություններ են:
ՕԵԿ ծրագրում շեշտը դնելով սոցիալական ոլորտում առկա սոցիալական անհավասարությունները հաղթահարելու եւ երկրում միջին խավ ստեղծելու հարցերի վրա՝ կուսակցության ղեկավար կազմի խոսքերով՝ աշխատավարձը պետք է ապահովի մարդու համար ապրելու նվազագույն կենսապայմաններ և ավելի շատ վաստակողը պետք է ավելի շատ հարկ վճարի։
«Մեր ազգը չպետք է ապրի ողորմությամբ, որը հատկապես ավելի է երեւում ընտրություններից ընտրություն»,-նշեց ՕԵԿ ղեկավարը: Վերջինս կետ առ կետ անդրադարձավ ՕԵԿ նախընտրական ծրագրի գրեթե բոլոր հիմնադրույթներին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը