Կուսակցությունը միշտ իր խոսքի տերն է եղել ու որևէ մեկը չի կարող ասել հակառակը. ԲՀԿ առաջնորդի խոսքը՝ քարոզարշավի մեկնարկին
Հասարակություն
Այսօր՝ ապրիլի 8-ին, նախընտրական քարոզչության առաջին իսկ օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սկսեց իր քարոզարշավը Աբովյան քաղաքից: Ելույթ ունենալով կուսակցության անդամների ու համակիրների առջև՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շեշտեց, որ «միայն արժանիներն են աշխատելու ժողովրդի համար», իսկ ով որ վատ կաշխատի կամ չի աշխատի կզիջի իր տեղը ուրիշներին։
Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իր և իր կուսակիցների նպատակն է աջակցել երիտասարդությանը, աջակցել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հեռանալ երկրից. «Ուզում եմ, որ տղամարդը կարողանա իր ընտանիքը պահել, կնոջ դեմքից ժպիտը չպակասի, որ թոշակառուն արժանավայել իր ծերությունն անցկացնի, իսկ երիտասարդը լավ կրթություն ստանա ու չմտածի երկրից հեռանալու մասին:
ԲՀԿ առաջնորդը հավաստիացրեց, որ «Բարգավաճ Հայաստան»–ի նախընտրական ծրագիրը լուծումներ է առաջարկել բոլոր կարևոր խնդիրներին և իրենք հետևողական են լինելու այդ խնդիրների լուծման հարցում։ ԲՀԿ առաջնորդի խոսքերով՝ կուսակցությունը միշտ իր խոսքի տերն է եղել ու որևէ մեկը չի կարող ասել հակառակը, ինչն էլ շարունակելու է նաև հետագայում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը