Մայիսի 6-ին ազատ ընտրեք, արժանապատիվ ընտրեք, ասեք ո՛չ մուրաբային, փողին. հատված Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական առաջին ելույթից
Հասարակություն
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական առաջին խոսքով է հանդես եկել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Չկա ազգային շահ կամ պետության ինքնիշխանություն, եթե չկա հայ մարդու ազատությունը, տիրությունը, թագավորությունը սեփական երկրում»,– նշում է Հովհաննիսյանը։
Մայիսի 6-ի ընտրությունների արդար անցկացումը, ըստ «Ժառանգության» առաջնորդի, ոչ միայն իր կուսակցության, այլև հայ ժողովրդի, հայ ազգի ու հայ քաղաքացու հարցն է։ «Մայիսի 6-ին ազատ ընտրեք, արժանապատիվ ընտրեք, ասեք ո՛չ մուրաբային, թունաքիմիկատին, փողին, ցուցանակներին, ադմինիստրատիվ ռեսուրսին, իշխող և այլ տեսակի կուսակցություններին, և ասեք այո՛ հայ մարդուն, հայ քաղաքացուն...»,– շեշտեց պարոն Հովհաննիսյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը