Եգիպտոսում նախագահական ընտրություններին կմասնակցի 20 թեկնածու
Աշխարհ
Առնվազն 20 թեկնածու է գրանցվել Եգիպտոսի նախագահական ընտրություններում։ Այս տարվա մայիսին երկրում տեղի կունենան նախագահական ընտրություններ, որոնք առաջինը կդառնան այն պահից ի վեր, ինչ պաշտոնազրկվել է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը։
BBC–ի լրագրողի փոխանցմամբ՝ առաջիկա նախագահական ընտրություններին, ըստ ամենայնի, գերիշխելու են Մուբարաքի նախկին վարչակազմի անդամներն ու իսլամիստները։ Հայտնի է, որ «Մուսուլման–եղբայրներ» իսլամիստական կուսակցությունն առաջադրել է միանգամից երկու թեկնածուների։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ