ԿԺԴՀ–ն արտասահմանյան լրագրողներին ցույց կտա հրթիռի արձակման գործընթացը
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հրթիռի արձակման վայր են բերել արտասահմանցի լրագրողների, որպեսզի նրանք կարողանան հետևել հրթիռի արձակմանը։
Հեռուստատեսությամբ ցուցադրվող կադրերում երևում է, որ հրթիռը կարծես թե պատրաստ է մոտակա օրերս տիեզերք արձակվել։ Հիշեցնենք, որ Փհենյանի հայտարարությունների համաձայն՝ հրիթռը տիեզերք է բարձրացնելու «դիտարկող–արբանյակ», սակայն ԱՄՆ և մի շարք այլ երկրներ պնդում են, որ ԿԺԴՀ–ն այս ճանապարհով փորձում է սքողել բալլիստիկ հրթիռների փորձակումը։ Հրթիռի արձակման դեպքում ԱՄՆ–ն սպառնում է նոր պատժամիջոցներ կիրառել Հյուսիսային Կորեայի նկատմամբ, իսկ Չինաստանն ու Ռուսաստանը կոչ են անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ