ԱԺ 2012-ի ընտրություններին թող հաղթի բարոյականությունը
Հասարակություն
Facebook–ի օգտատերերից Մեսրոպ Գրիգորյանն իր էջում գրել է. «Քարոզարշավը արդեն սկսվել է: Ցանկանում եմ, որ այս ընտրությունների արդյունքում, անկախ կուսակցական պատկանելությունից, խորհրդարան անցնեն հնարավորինս շատ բարոյական Հայեր: Չնայած կռահում եմ, որ այս 1 ամիսը շատ լարված եւ թեժ է լինելու, բայց հուսով եմ, որ մեր, թե իշխանական եւ թե ընդդիմադիր ճամբարի քաղաքական գործիչները խելամիտ կգտնվեն եւ չեն գնա արյունոտ բախումների: Ցանկալի կլինի, որ քաղաքական բանավեճերը ընթանան գաղափարական հարթության վրա եւ բոլոր քաղաքական ուժերը հրաժարվեն միմյանց հասցեին հայհոյախառն բառեր օգտագործելուց: Անբարոյականություն է, երբ որեւէ մեկը, հանուն իր հատվածական շահի հաղթանակի, անձնական ամբիցիաների բավարարման, ազգի մեջ թույն է ներարկում եւ մարդկանց թշնամի խմբերի բաժանելով՝ հանում իրար դեմ: Ոչ մի պատգամավորի հաղթանակ Հայ մարդու մի կաթիլ արյունը չարժի: ԱԺ 2012-ի ընտրություններին թող հաղթի բարոյականությունը»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը