Մալիի նախկին նախագահը համակերպվել է պաշտոնաթողության մտքի հետ
Աշխարհ
Մալիի արդեն նախկին նախագահ Ամադու Տուրեն պաշտոնապես հայտարարել է երկրի ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին։ Բանակցություններում որպես միջնորդ հանդես եկած Բուրկինա Ֆասոի արտգործնախարար Ջիբրիլ Բասսոլեն հայտնել է, որ Ամադու Տուրեից նամակ է ստացել, որում վերջինս հայտարարում է նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։
Տուրեի հրաժարականը հնարավորություն է տալիս երկու շաբաթ առաջ պուտչի միջոցով իրեն պաշտոնից զրկած զինվորականներին նույնպես հեռանալ իշխանությունից, ինչն ամրագրված է երկու կողմերի միջև ստորագրված համաձայնագրում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ