Խոսքը հաղթում է բիրտ ուժին, կյանքը հաղթում է մահին. ՀԱԿ նախընտրական տեսահոլովակ
Հասարակություն
Նախընտրական քարոզարշավի առաջին օրը իր նախընտրական տեսահոլովակն է ներկայացրել նաև Հայ ազգային կոնգրեսը՝ միաժամանակ շնորհավորելով Սուրբ Զատիկի տոնը:
ՀԱԿ նախընտրական տեսահոլովակում մասնավորապես ասված է. «Հարությունը քրիստոնյա աշխարհի ամենապայծառ տոնն է: Այդքան պայծառ ու լուսավոր լինում է թերևս միայն հաղթանակի ցնծությունը: Քրիստոսի հրաշափառ հարությունն անընդհատ հաղթանակի տոն է, որովհետև հույսը հաղթում է վհատությանը, որովհետև հավատը հաղթում է անհավատությանն ու սնահավատությանը, որովհետև ճշմարտությունը հաղթում է կեղծիքին ու ստին, որովհետև վստահությունը հաղթում է վախին, որովհետև խոսքը հաղթում է բիրտ ուժին և վերջապես, որովհետև կյանքը հաղթում է մահին: Հարությունը մեր ամենալուսավոր տոնն է, քանզի ամեն անգամ ասելով «Քրիստոս հարյավ ի մեռելոց»՝ կրկին ու վերստին համոզվում ենք, որ Աստված մեզ հետ է: Քրիստոս հարյավ ի մեռելոց. օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն