Տիմոշենկոյի դեմ չորս քրեական գործ է հարուցվել
Ռուսաստան
Ուկրաինայի հարկային ոստիկանությունը չորս քրեական հոդվածներով մեղադրանքներ է առաջադրել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դեմ՝ կապված 1990-ականների երկրորդ կեսին նրա բիզնես գործունեության հետ և հարկերից խուսափելու համար։
Այնուհետև նա ղեկավարել է «Ուկրաինայի միացյալ Էներգահամակարգեր» ընկերությունը։ «Ուրբաթ օրը, Յուլիա Տիմոշենկոյին հարկային ոստիկանության աշխատակիցները տեղեկացրել են այն մասին, որ նա մեղադրվում է հարկային պարտավորություններից խուսափելու համար և նրա գործն անցնում է չորս քրեական հոդվածներով»,- լրագրողներին ասել է Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն։ Ըստ փաստաբանի՝ Տիմոշենկոյի դեմ հարուցված քրեական գործերը փակվել են 2000 թվականին։ Հաղորդում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)