Ապստամբները մեղադրվում են Քոֆի Անանի «խաղաղության» առաջարկը մերժելու մեջ
Մերձավոր Արևելք
Ապստամբները մեղադրվում են Սիրիայի իշխանությունների կողմից ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի «խաղաղության» համաձայնագրի պահանջները կատարելուց հրաժարվելու մեջ։ Ըստ այդ առաջարկությունների փաթեթի՝ ապրիլի 10–ը վերջնաժամկետն է իշխանությունների կողմից բռնությունները դադարեցնելու, քաղաքներից զորքերը և զինտեխնիկան դուրս բերելու համար, հաղորդում է BBC Russian–ը։
Ապստամբները հրաժարվել են կատարել Անանի առաջարկը՝ պահանջելով գրավոր երաշխիքներ առ այն, որ պաշտոնական Դամասկոսը չի խախտի զինադադարի ռեժիմը, իսկ ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ բանագնացի կողմից առաջարկությունների փաթեթի իրագործման համար հաշված ժամեր են մնացել։
Ըստ ընդդիմության ակտիվիստների՝ կառավարական ուժերը կիրակի շարունակել են հրետանային ռմբակոծությունը, որտեղ զոհվել է մոտ 70 մարդ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)