Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը կրկին մերժել է Էրդողանի դեմ ներկայացված հայցը
Թուրքիա
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը մերժել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացրած չորրորդ դիմումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
«Ընտրական անվտանգությունը և նախագահի կողմից սահմանադրական կարգը խախտելով կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն իրականացնելու» հիմնավորմամբ քրդական կուսակցության ներկայացրած հայցադիմումը 9 դեմ և միայն մեկ կողմ ձայնով մերժվել է:
Էրդողանի գործողությունները հակասահմանադրական համարած հանձնաժողովի միակ անդամը' Ունալ Դեմիրջին նշել է, որ սահմանադրության համապատասխան դրույթները հռչակում են նախագահի անկողմանակալությունը, հետևաբար տվյալ պաշտոնը ստանձնած անձն իրավունք չունի կոչ անել քվեարկել այս կամ այն կուսակցության օգտին: Չնայած այս հանգամանքին, Դեմիրջին փաստել է, որ Էրդողանը ժողովրդի հետ վերջին հանդիպումների ընթացքում ակնհայտ թիրախավորում է տարբեր կուսակցությունների և այդպիսով փորձում է ազդել ընտրության արդյունքների վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)