«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի հանրային քննարկում
Հասարակություն
Վաղը Երեւանում տեղի կունենա «Բանակն իրականում» նախաձեռնության կազմակերպած՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի հանրային քննարկումը: Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.
«Փետրվարի 23-ին ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով էր ներկայացվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Չնայած այն հանգամանքին, որ փաստաթուղթն արժանացել էր բազմաթիվ կազմակերպությունների, փորձագետների ու պատգամավորների լուրջ քննադատությանը, անհասկանալի պատճառներով արագացվեց դրա ընդունման գործընթացը՝ նախատեսելով ընդունել այն ոչ ուշ քան 2012թ. ապրիլի 30-ից մայիսի 3-ը: Ս.թ. մարտի 21-ին օրինագիծն ընդունվեց երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:
Փորձագետների գնահատմամբ այս օրինագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներին և հնարավորություն ստեղծում օրենքով սահմանված կարգով զինված հեղաշրջում իրականացնելու համար:
Անհանգստության տեղիք է տալիս նման վիճելի փաստաթղթի շուտափույթ ընդունումը մայիս ամսին նախատեսվող խորհրդարանական ընտրությունների շեմին՝ հիշողության մեջ ունենալով 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերը»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը