Հայկական որբանոցը հայ համայնքին վերադարձնելու կոչով երթ տեղի կունենա Ստամբուլում
Թուրքիա
Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող և «Արմեն ճամբար» անունով հայտնի հայկական որբանոցի տարածքը հայ համայնքին վերադարձնելու կոչով մայիսի 22-ին տեղի կունենա երթ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Արդեն շուրջ երկու շաբաթ որբանոցի տարածքում հերթապահող և շինության քանդմանը դիմադրող նախաձեռնությունների հեղինակները նշել են, որ երթը տեղի կունենա առանց որևէ դրոշի: Երթին մասնակցելու կոչ պարունակող հայտարարության մեջ նշվում է. «Հայ որբերի ձեռքով կառուցված «Արմեն ճամբարը» պայքարում է փլուզվելու դեմ: Հրանտ Դինքի ավանդը' «Արմեն ճամբարը» պահպանելու համար բոլորս էլ անելիք ունենք: Հայ ժողովրդի արդարության համար մղվող պայքարին աջակցելու համար մայիսի 22-ին ժամը 19:00-ին կհանդիպենք Թունելում և կբղավենք. «Թող «Արմեն ճամբարը» վերադարձվի հայկական հիմնադրամին: Առանց պայմանների և հենց հիմա»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)