Ընտրարշավի ընթացքում անելու եմ հնարավորինս, որպեսզի բացառեմ կեղծիքները. Վլադիմիր Կարապետյան
Հասարակություն
«Իմ առաջադրումը պայմանավորված է երկու պատճառով», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը: «Առաջինը նա է, որ դա ՀԱԿ-ի որոշումն էր, որի նպատակն էր հնարավորինս շատ ընտրատարածքներում առաջադրել իր թեկնածուներին: Այս ամենի նպատակն էր՝ ջարդել ընտրակեղծիքները: Ես անելու եմ հնարավորինս, որպեսզի վերանա այս ռեժիմը: Երկրորդը՝ դա ավելի մոտ դարձնել պատգամավոր-բնակիչ հարաբերութւոնները, նոր մշակույթ հաղորդել այդ հարաբերությւոններին: Գործում է հեռախոսահամար, որը լինելու է շուրջ հինգ տարի: Ունենալու եմ նաև մշտական գործող գրասենյակ, որը բաց է լինելու բոլոր բնակիչների համար», - նշեց Վլադիմիր Կարապետյանը:
«Տրամադրված եմ ունենալ երկուական վստահված անձ բոլոր ընտրատեղամասերում, հույս ունեմ, որ համագործակցելով մյուս քաղաքական գործիչների ներկայացուցիչների հետ՝ միասին կբռնենք ընտրակեղծարարի ձեռքը», - նշեց ՀԱԿ անդամը: Վերջինս հրավիրեց իր մրցակցին հրապարակային բանավեճի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը