Իսրայելի մահմեդականների առաջնորդին թույլ են տվել հեռանալ Մեծ Բրիտանիայից
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի միգրացիոն ծառայությունն ապօրինի է համարել կառավարության կողմից Իսրայելի մահմեդականների առաջնորդ շեյխ Ռաեդ Սալահին Մեծ Բրիտանիա մուտքի արտոնագիր չտրամադրելու որոշումը։ Այս մասին համապատասխան ծանուցագիրը նախօրեին ներկայացվել է Սալահին, հաղորդում է Lenta.ru–ն։
Միգրացիոն տրիբունալը, ի տարբերություն ներքին գործերի նախարարության, Ռաեդ Սալահի մուտքը Մեծ Բրիտանիա վտանգավոր չի համարել։ Դատարանը որոշել է, որ նման մտավախության համար բավարար հիմքեր չկան։
Այժմ շեյխ Սալահը մտադիր է վերադառնալ Իսրայել։ Ընդ որում, Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ն իր հիասթափությունն է հայտնել կայացրած դատավճռի առնչությամբ և այն վիճարկելու մտադրություն հայտնել, հաղորդում է BBC–ն։
Սալահը 10-օրյա այցով Լոնդոն էր ժամանել 2011–ին Middle East Monitor–ի (MEMO) հրավերով՝ մասնացկելու մի քանի հրապարակային միջոցառումների։ Մասնավորապես, նա ելույթ է ունեցել խորհրդարանականների առաջ։
Լոնդոն ժամանելուց երկու օր առաջ, ներքին գործերի նախարարությունը անցանկալի հյուր է համարել Սալահին, և արգելել նրա մուտքը երկրի տարածք։ Սակայն համապատասխան փաստաթուղթը ժամանակին չի հանձնվել և նա հեշտությամբ մուտք է գործել Մեծ Բրիտանիա։ Նա, այցի երրորդ օրը, ձերբակալվել է Լոնդոնի հյուրանոցներից մեկում։ 21–օրյա կալանքից հետո, գրավի դիմաց ազատ է արձակվել և մնացել Մեծ Բրիտանիայում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ