Մեր հիմնական մրցակիցը ռեժիմն է. ՀԱԿ թեկնածու
Հասարակություն
«ՀՀԿ-ի դեմքը Սերժ Սարգսյանն է, որն ուրացել է ցեղասպանությունը», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ անդամ, թիվ երկու ընտրատարածքում առաջադրված Վլադիմիր Կարապետյանը:
Թեկնածուի խոսքերով՝ ՀՀ նախագահն իր ղեկավարման տարիներին երկիրը հասցրել է տնտեսական աղետի, ինչպես նաև չի իրականացրել իր նախընտրական խոստումներից և ոչ մեկը:
«Մեր հիմնական մրցակիցը ռեժիմն է, իսկ Սամվել Ֆարմանյանն էլ դրա մի մասն է», - նշեց Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով թիվ 2 ընտրատարածքում իր մրցակցին։ Նշենք նաև, որ Վլադիմիր Կարապետյանը բանավեճի է հրավիրել Սամվել Ֆարմանյանին, ով, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, տվել է իր համաձայնությունը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը