Մեծ Բրիտանիան հաստատել է Կադաֆիի հակառակորդի ազատ արձակումը
Աշխարհ
Բրիտանական կառավարությունը հաստատել է 2004–ին Կադաֆիի ռեժիմի կողմից ահաբեկչության մեջ կասկածվող անձի ազատ արձակման տեղեկատվությունը, որն այժմ ղեկավարում է Տրիպոլիի ռազմական խորհուրդը։
Ըստ BBC-ի՝ MI6–ի մի սպայի գրած նամակում գրված է եղել, որ Աբդել Հակիմ Բելհաջային հանձնեն Լիբիայի իշխանություններին։ Նամակում նա շնորհավորում է լիբիացիներին «երկար սպասված ուղևորի ժամանման» առիթով։ Ըստ Բելհաջայի, բանտում նա խոշտանգումների է ենթարկվել, սակայն Բրիտանիայի կառավարությունը բազմիցս հերքել է Բելհաջային խոշտանգումների կամ բռնությունների ենթարկելու մասին մեղադրանքները։
Սակայն նամակում արտացոլվում է այդ գործում MI6 արտաքին հետախուզական գործակալության ներգրավվածությունը։ Ըստ BBC-ի՝ նրան հանձնելու որոշումը կայացվել է լեյբորիստների կառավարության օրոք։
MI6–ի բարձրաստիճան սպա Մարկ Ալենի նամակը, որը հասցեագրված է եղել Կադաֆիի ռեժիմի հետախուզության ղեկավար Մուսա Կուսիին, անցյալ տարի հայտնաբերվել է Մուսա Կուսիի գրասենյակում, որը ռմբակոծության էր ենթարկվել ՆԱՏՕ–ի զորքերի կողմից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ