ՀՅԴ նախընտրական ծրագրով՝ իրենց կհաջողվի 5 տարում կրկնապատկել ՀՆԱ-ն, եռապատկել բյուջեն և ստեղծել 200 հազար նոր աշխատատեղ
Հասարակություն
«Այսօրվա քաղաքական դաշտում ունենք լուրջ մրցակիցներ, և մեր քաղաքական խնդիրն է այդ քաղաքական ուժերի նկատմամբ հաղթանակ տանելը»,– այս մասին ՀՅԴ նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ասաց Դավիթ Լոքյանը և հավելեց, որ իրենց կուսակցությունն ունի լուրջ մրցակիցներ, որոնց հետ նախորդ ընտրություններում բաժանել է առաջինից երրորդ տեղերը, և նրանց հետ մրցելու է առաջիկա ԱԺ ընտրությունների ժամանակ:
Լոքյանը խոսեց օրեցօր աճող արտագաղթի մասին և նշեց, որ մեր երկրի համար տաս տարի հետո արտագաղթը կարող է դառնալ իսկական աղետ:
Դաշնակցությունը խոստացավ փոխել մարզպետների նշանակման կարգը, ստեղծել բարեփոխումների գործակալություն, ավելացնել Լեռնային Ղարաբաղին տրվող օգնությունը, քանի որ կուսակցությունը համոզված է, որ Ղարաբաղը պետք է վերաբնակեցվի:
Դաշնակցության խոստումներից մեկն էլ թոշակառուներին մարդավայել կենսաթոշակ ապահովելն է: Ըստ Դաշնակցության՝ յուրաքանչյուր թոշակառու պետք է ստանա միջինը 63.000 դրամ, ներկայիս 31.250 դրամի փոխարեն: Հանրային ծառայողների համար կսահմանվի բազային միասնական դրույքաչափ՝ 76 հազարական դրամ՝ ներկայիս 40 հազարի փոխարեն: Ըստ փորձագետների նախնական գնահատականի, Դաշնակցության նախընտրական խոստումները միայն սոցիալական մասով պետական բյուջեից տարեկան պահանջելու են 1-1.2 մլրդ դոլար, որից 500 մլն դոլարը միայն թոշակների համար:
2012-17-ին ՀՅԴ-ն խոստանում է վերացնել չքավորությունը, ձևավորել միջին խավ և երաշխավորել բարեկեցիկ կյանք, ինչպես նաև ՀՅԴ-ն առաջիկա 5 տարում խոստանում է զսպել էլեկտրաէներգիայի, գազի, ոռոգման և խմելու ջրի սակագների աճը:
Դաշնակցությունում համոզված են, որ իրենց կհաջողվի 5 տարում կրկնապատկել ՀՆԱ-ն, եռապատկել բյուջեն և ստեղծել 200 հազար նոր աշխատատեղ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը