Ես բոլորին ներում եմ` իրենց սխալ արտահայտությունների համար. Րաֆֆի Հովհաննիսյան
Հասարակություն
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ավարտվեց «Ժառանգություն» կուսակցության քարոզարշավի մեկնարկն ազդարարող միջոցառումը: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան «Ազատ դեմոկրաներ» և «Ժառանգություն» կուսակցությունների համամասնական և մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները:
Ինչպես «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, այնպես էլ մյուս ելույթ ունեցողները, իրենց խոսքում նշեցին, որ ամենակարևորն այս ԱԺ ընտրություններում ազատ, արդար ընտրությունների ապահովումն է, և յուրաքանչյուր ոք պետք է պաշտպանի իր քվեն:
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում ասաց, որ, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, իրենք ընտրությունների չեն գնում ողորմության և կեղծ բարեգործության վրա հիմնվելով:
«Մեկընդմիշտ պատասխանեմ կեղծ հայրենասերներին. մենք գործ ունենք անելու միասին, և ես բոլորին ներում եմ՝ իրենց սխալ արտահայտությունների համար»,– անդրադառնալով համամասնական ցուցակի վերաբերյալ դժգոհություններին՝ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, և հավելեց, որ ԱԺ ընտրություններից հետո՝ մայիսի 7-ին, մենք կզարթնենք մի վայրում, որտեղ ժողովուրդն է իշխելու և՛ մեծամասնականով, և՛ համամասնականով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը