«Այսբերգ» ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը կենցաղային վիճաբանությունն է եղել
Հասարակություն
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից Լուրեր.com-ին տեղեկացրին, որ Հյուսիսային պողոտայում գտնվող «Այսբերգ» ակումբում ապրիլի 6-ի գիշերը տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառը կենցաղային վիճաբանությունն է եղել: Այժմ նյութեր են նախապատրաստվում ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում, կատարվում է հետաքննություն: Հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին նաև, որ ծեծկռտուքի մասնակիցների թվում հասարակական լայն ճանաչում ունեցող մարդիկ չկան՝ հակառակ շրջանառվող որոշ լուրերի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 6-ի գիշերը տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցել է հինգ մարդ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը