Նյուտ Գինգրիչը կաջակցի Միթ Ռոմնիին
ԱՄՆ
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը հայտարարել է, որ կպաշտպանի Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի թեկնածությունը նախագահական մրցավազքում, եթե Ռոմնին օգոստոսին կայանալիք Հանրապետական կուսակցության համագումարի ընթացքում հավաքի նախագահի միասնական թեկնածու դառնալու անհրաժեշտ 1144 պատվիրակների ձայնը։ Այս մասին Գինգրիչը հայտարարել է Fox News–ին տված հարցազրույցում։
Գինգրիչը, որ նույնպես պայքարում է ԱՄՆ–ի նախագահի հանրապետական միասնական թեկնածու ընտրվելու համար, հայտնել է, որ Հանրապետական կուսակցության հիմնական խնդիրը նախագահական ընտրություններում Բարաք Օբամային հաղթելն է։
Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակը հայտարարել է, որ հանուն այդ նպատակի իրագործման՝ պատրաստ է օգնել Ռոմնիին։
Գինգրիչը խոստովանել է, որ Ռոմնին հանրապետական մյուս թեկնածուների համեմատ ավելի շատ հնարավորություններ ունի Օբամայի հիմնական մրցակիցը լինելու համար։ Վերջինս, որպես ապացույց, նշել է փրայմերիզներում Ռոմնիի կողմից տարած բազաթիվ հաղթանակները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)