Բոլորն էլ մեր մրցակիցներն են, հատկապես ՀԱԿ-ը. ՀԿԿ առաջին քարտուղար
Հասարակություն
«Եղել եմ Մոսկվայում և մասնակցել եմ Զյուգանովի նախընտրական վերջին օրերի քարոզարշավին: Զրուցելով բանվորների հետ՝ հասկացել եմ, որ նրանք կարոտ են կոմունիզմին»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, և հավելեց, որ իրեն Զյուգանովը պարգևատրել է կոմունիստական կուսակցության համար ծառայություններ մատուցելու համար:
«Ես ուզում եմ հայտարարել, որ երեկ ես նայել եմ բոլոր կուսակցությունների տեսահոլովոկաները, որոնք ինձ ևս մեկ անգամ հուշեցին, որ ժողովուրդը սոցիալական ծանր վիճակում է: Կոմկուսից են վերցրել այդ լոզունգները, որը, սակայն գրագողություն չէ: Դրանով ուզում են ժողովրդին խաբեության մեջ գցել»,-ասաց Ռուբեն Թովմասյանը:
Խոսելով ԱԺ ընտրությունների մասին՝ Թովմասյանն ասաց, որ սոցհարցումներից մեկի համաձայն կոմկուսին տվել են 11%, բայց իրենք ակնկալում են 15-16%, և հավելեց, որ իրենց ընտրողը ողջ հանրությունն է:
«Սոցիալիստական գաղափարը կպահպանվի, եթե անգամ մենք չանցնենք խորհրդարան: Ես չէի ասի, որ մեզ չեն ընտրում: Կեղծիքներ են կատարում: Դրանք դրվել են ՀՀՇ-ի օրոք»,-ասաց Թովմասյանը, և հավելեց, որ աս պահին բոլորն էլ իրենց հիմնական մրցակիցներն են:
«Բոլորն էլ մեր մրցակիցներն են, հատկապես ՀԱԿ-ը, քանի որ շողուլից էս երկիրը գցեց հենց ՀԱԿ-ը»,-ասաց ՀԿԿ առաջին քարտուղարը, և հավելեց, որ իրենք ընտրողին համոզելու են, որ այսպես ապրել հնարավոր չէ:
«Պետք է ազգայնացնել բոլոր ռազմավարական ճյուղերը՝ պղինձը, մոլիբդենը, ոսկին: Ջերմուկը տալիս ենք ՀԱԿ-ին, քանի որ դա նրանց լոզունգն է՝, որ «ջերմուկով կպահենք երկիրը»: Կրթական ոլորտի բարելավվում, առողջապահական ծառայությունների հասանելիություն ենք խոստանում մենք մեր ընտրողին»,-նշեց Թովմասյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը