Տաշիրի քաղաքապետը արգելել է «իր քաղաքում» պաստառ փակցնել. Անուշավան Նիկողոսյանի նախընտրական շտաբ
Հասարակություն
Թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի նախընտրական շտաբը տարածել է հաղորդագրություն, որով դիմում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, ՄԻՊ Կարեն Անդրեասյանին, Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
«Թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի նախընտրական շտաբը հայտնում է ձեզ թիվ 32 ընտրատարածքում քարոզարշավի առաջին իսկ օրը տեղի ունեցած ապօրինի և բռնի գործողության մասին: Խնդրում ենք ձեզ տեղի ունեցածին տալ համապատասխան ընթացք հետագա հնարավոր ապօրինություններն ու բռնությունները կանխելու համար:
Սույն թվականի ապրիլի 8-ին ժամը 18-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան խճուղու վրա գտնվող «ԷԳԱ» ՍՊԸ-ին պատկանող գովազդային վահանակին, թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի քարոզչական պաստառը տեղադրելիս, Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանի կողմից կատարվել է ապօրինի և բռնի գործողություն: Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը մի քանի ավտոմեքենաներով ուղեկցող շքախմբով մոտեցել և սպառնացել է հաշվեհարդար իրականացնել պաստառը փակցնող անձանց նկատմամբ, պահանջելով անհապաղ դադարեցնել թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի քարոզչական պաստառի տեղադրումը: Այնուհետև պահանջել է հեռանալ Տաշիր քաղաքից, քանի որ իր խոսքերով ասած «իր քաղաքում» ոչ մեկ իրավունք չունի այլ պաստառ տեղադրել: Կատարված դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության Տաշիրի բաժնում ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի կողմից հաղորդում է ներկայացվել, որի հիման վրա նյութեր են նախապատրաստվում Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով պաշտոնական լիազորությունների չարաշահում քրեական գործ հարուցելու նպատակով:
Նշենք որ, Նշան Սողոյանը Տաշիրի քաղաքապետ է 2002 թ-ից և համարվում է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի մերձավոր անձը, ով նույնպես իր թեկնածությունն է առաջադրել թիվ 32 ընտրատարածքում»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը